Մերկելը կայցելի Գերմանիայի արևմուտքում հեղեղումներից ամենատուժած երկրամաս
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հուլիսի 18-ին այցելել երկրի արևմտյան Ռայնլանդ Պֆալց երկրամաս, որն ամենաշատն է տուժել հեղեղներից: Այս մասին հայտնում է Bild-ը:
Գերմանիայի արևմտյան շրջաններում ավերիչ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: Անհետ կորածների թիվը շուրջ 1300 է, նրանց որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ:
Հեղեղման հետևանքով մեծ թվով բնակելի տներ փլուզվել են, տասնյակ տներ փլուզվելու վտանգի առաջ են կանգնած: Մի շարք շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Շուրջ 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Որոշ հատվածներում խափանվել է ջրամատակարարումը:
Կարծիքներ