Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանին կփոխարինի Տիգրան Մակարյանը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Նրա մանդատը կտրվի Տիգրան Մակարյանին։
Այս մասին այսօր ավագանու նիստին ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, ով փոխարինում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Հիշեցնենք՝ Աշոտ Առուշանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական:
Կարծիքներ