Հիասթափված ենք․ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Շառլ Միշելին

Հիասթափված ենք․ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Շառլ Միշելին

Ի պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից Իլհամ Ալիևին COP29-ի ղեկավարման ժամանակ հրապարակված շնորհավորական հայտարարությունների, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը իր հիասթափությունն է հայտնում և հիշեցնում Եվրոպական խորհրդի նախագահին հոկտեմբերի 24-ին լիագումար նիստի կողմից ընդունված բանաձևը։ 

Այս մասին գրված է՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղարկված բաց նամակում։ 

«Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար։ 

Բանաձևի «Q» կետում ընդգծվում է, որ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ներկայացնում է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում և ԵՄ միջնորդությամբ ստանձնած բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարումը։ 

Փաստորեն, նախագահ Միշելը հրապարակավ մի քանի անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները ԵՄ-ի համար սկզբունքային հարց են։ Ի պատասխան՝ Ադրբեջանն իրականացրեց էթնիկ զտումների դասագրքային օրինակ։

Ցավոք, մենք պետք է դիտարկենք, որ ոչ միայն ձեր միջնորդությունը ձախողվեց, այլ նաև դրա հետևանքով ձեր գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը»,- գրված է նամակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում