Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։

Հանդիպման ընթացքում Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։

«Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։

Հանդիպմանը նաև քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը»,- մանրամասնել է Գրիգոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում