Հունվարի 1-ին Երևանում ամուսինը կրակել է կնոջ գլխին. մանրամասներ
Shamshyan.com-ի տեղեկություներով՝ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ իրավապահները պարզել են հունվարի 1-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները։
Ըստ լրատվամիջոցի՝ պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 03։55-ի սահմաններում, Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ին գլխի մասում անզգուշաբար հրազենային վիրավորում է պատճառել Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Հ․-ն։ Գոհար Բ․-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ դեպքի վայր ժամանած պարեկները՝ հայտնաբերել արնանման հետքեր։
Ոստիկանները գտել են Արմեն Հ․-ին, որը ոչ միայն խոստովանել է, որ ինքն է կրակել ու անզգուշությամբ Գոհար Բ․-ին պատճառել վնասվածք, այլև, որ կրակոցը արձակել է իրեն պատկանող «վինչեստր» տիպի ողորկափող որսորդական հրացանից:
Արմեն Հ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ կրակողն ու վիրավորը ամուսիններ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխել մի կնոջ։
Կարծիքներ