Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել, լրացուցիչ բան ասել չեմ կարող. վարչապետ
«Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններինև հնդկական մամուլում այս մասին հրապարակված լուրերին:
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել, չեմ էլ ուզենա ասել», - նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ իրենք ակտիվ քայլեր են ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի համագործակցության շրջանակն ընդլայնելու համար։
«Մենք այդ ուղղությամբ շատ ակտիվ և ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում։ Դա հեշտ գործ չէ», - մանրամասնեց Փաշինյանը։
Կարծիքներ