Արայիկ Հարությունյանը Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. 

 

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

 

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցությունը սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ:

 

Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:

 

Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում