Շոգին հայրենիք փրկել չի լինում. Սաղաթելյանը ստիպված հետաձգեց սեզոնային ընդդիմության հանրահավաքը. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շոգին հայրենիք փրկել չի լինում, Իշխան Սաղաթելյանը ստիպված հետաձգեց սեզոնային ընդդիմության հանրահավաքը։
Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, գարնանն ու աշնանն էլ անձրևներն են խանգարում։
Թվում է, թե Հայաստանի բնակլիմայական պայմանները ընդդիմության օգտին չեն, բայց ընդհակառակը՝ ամեն անգամ եղանակը պատճառաբանելով փորձում են քողարկել իրենց ձախողումը։ Սեզոնային փրկիչները»։
Կարծիքներ