Ահաբեկչական կազմակերպությունները խանգարում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Չավուշօղլու
Ահաբեկչական կազմակերպությունները խանգարում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Այս մասին շաբաթ օրը Ալանիայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Ահաբեկչական կազմակերպությունները ականներ են դնում, հատկապես Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։
Մենք չենք կարող պարգեւատրել նրանց, ովքեր չեն կատարում պայմանավորվածությունները: Ստոկհոլմի ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո Անկարան պատրաստ կլինի քննարկել այդ հարցը: Սակայն ներկա իրավիճակում Թուրքիան չի կարող համաձայնվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ»,- ընդգծել է նա։
Կարծիքներ