Պուտինի օգնականը հայտարարել է, որ չեն ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը

Պուտինի օգնականը հայտարարել է, որ չեն ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքին:

«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։

Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,- ասել է Ուշակովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում