Չեղյալ է հայտարարվել Պոմպեոյի վերջին այցը Եվրոպա
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն մեկնումից մի քանի ժամ առաջ չեղյալ է հայտարարել Բրյուսել ծրագրված ուղևորությունը: Այս մասին տեղեկացրել է politico-ն:
Պետքարտուղարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պոմպեոն այս որոշումը կայացրել է իշխանության «սահուն և կարգավորված» անցումն ապահովելու համար: Մինչդեռ Սպիտակ տան պաշտոնյաներից շատերը պնդել են, թե Պոմպեոն ուղևորությունը չեղյալ է հայտարարել, քանի որ եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփի կողմնակիցների Կապիտոլիում ներխուժումից հետո, հրաժարվել են հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ: Նշենք, որ Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտարարել էր, որ Եվրամիության պաշտոնյաներից որևէ մեկը Պոմպեոյին չի ընդունելու:
Կարծիքներ