Պուտինն ու Էրդողանը հեռուստակամուրջ են նախատեսում ԱԷԿ-ի բլոկի շինարարության առթիվ․ Պեսկով

Պուտինն ու Էրդողանը հեռուստակամուրջ են նախատեսում ԱԷԿ-ի բլոկի շինարարության առթիվ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջև հեռուստակամուրջ է պատրաստվում «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի առթիվ։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ մարտի 10-ին ակնկալվում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև օնլայն հանդիպում՝ «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմքի բետոնի լցման արարողության ժամանակ:

Պեսկովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս երկու պետությունների ղեկավարների միջև «բավական հանգամանալից հեռախոսազրույց» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է հեռուստակամրջի անցկացման հնարավորությունը:

«Բացի «Ակկույու»-ի թեմատիկայից՝ այլ բովանդակային բանակցություններ չեն նախատեսվում, եթե նախագահները դա անհրաժեշտ չհամարեն»,- նշել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում