Ցանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ հասնել նրան, որ ապագա սերունդներին թողնի ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Մանուկ Բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք»,-ասաց Փաշինյանը:
Իսկ, թե ինչու է այդպես անում՝ վարչապետը հիշեցրեց, որ վերջերս կադաստրի վկայականի հետ կապված՝ ԱԺ-ում կատարած իր հայտարարությունը բանավեճի տեղիք է տվել:
«Ես շատ ուզում եմ, որ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի լրացված և ամբողջական վկայական»,-ասաց Փաշինյանը:
Ապա վարչապետը հավելեց. «Մենք մեր կադաստրի վկայականը ձևակերպելու ճանապարհին շատ կարևոր քայլեր ենք արել, ինչ, որ վերահաստատված չէր, վերահաստատելով քայլ-քայլ գնում ենք»:
Նախքան հայ համայնքի հետ հանդիպմանը տեղի էր ունեցել հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Կարծիքներ