Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Յանը քննարկել են արհեստական բանականության ոլորտի զարգացման հեռանկարները

Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Յանը քննարկել են արհեստական բանականության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել  արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման  հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում