Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է նաև ընդդիմության հետ համագործակցության մասին

Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է նաև ընդդիմության հետ համագործակցության մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին Կալաձեն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով հետընտրական իրավիճակը:

Ինչպես լրագրողներին ասել է Կախա Կալաձեն, ինքը դրան պատրաստ է եղել դեռ 2017 թվականից, սակայն համագործակցության փոխարեն ընդդիմությունը սկսել է «քաղաքական շոուներ» կազմակերպել։

«Եթե հիշում եք, 2017 թվականին ես հայտարարեցի, որ պատրաստ եմ համագործակցության և իսկապես սկսել էի համագործակցությունը։ Քաղաքային կառավարության նիստերին մասնակցում էին ընդդիմադիր թիմի ներկայացուցիչներ, սակայն քաղաքական գործիչները սկսեցին կազմակերպել քաղաքական շոուներ։ Մենք դրա համար ժամանակ չունեինք։ Մեզ հավաքել էին գործի, կոնկրետ որոշումների համար, և այդ պատճառով էլ հարաբերություններն անմիջապես խզվեցին»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով՝ իր թիմակիցները նույնպես պատրաստ են համագործակցության։

«Ես պատրաստ եմ համագործակցել  քաղաքական բոլոր  կուսակցությունների հետ, իմ թիմակիցները նույնպես պատրաստ են՝ միասին շատ բաներ անելու։ Չէ որ սա միայն իմ անելիքը չէ: Նրանք նաև աջակցություն ունեն համայնքի կողմից ներգրավվելու համար, և կլինի առավելագույն համագործակցություն»,- ասել է Կախա Կալաձեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում