Ախուրյանում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Փետրվարի 9-ին Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկություն են ստացել:
Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Քիչ անց 56-ամյա կասկածյալը ձերբակալվել և, իր ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Երևանցի տղամարդը մեքենայի սրահից ինքնակամ ներկայացրել է կանեփանման զանգվածով 2 փաթեթ, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնեբերվել է նույն զանգվածով 3 փաթեթ։ 5 փաթեթներում ընդհանուր 132 գրամից ավելի կանեփանման զանգված է եղել:
Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հավաքել է կանեփի վայրաճ բույսերից՝ անձնական օգտագործաման համար։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին։
Կարծիքներ