Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել. նրան հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ
Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Ոստիկանության աշխատակիցները տեղում են․ նախնական տեղեկատվության համաձայն քաղաքացին ցույց է տալիս կենդանության նշաններ։
Շտապօգնության աշխատակիցները ևս մոտեցել են դեպքի վայր և քաղաքացուն հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։
Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում․ փրկարարների օգնության կարիք չի առաջացել։
Կարծիքներ