Ռոհանին ասել է` որն էր իրանցի ֆիզիկոսի սպանության նպատակը
Իսրայելը ֆիզիկոս-միջուկագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությամբ ցանկանում էր Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ֆահրիզադեի սպանությունը նրանց աշխատանքն էր, ովքեր վերջին օրերին ցանկանում էին արատավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությանը ՝ տարածաշրջանը պատերազմի մեջ գցելու համար։ Դա նրանց հիմնական նպատակն էր։ Ֆահրիզադեի սպանության ժամանակ սիոնիստական ռեժիմի հիմնական նպատակը տարածաշրջանում ապակայունացումն ու պատերազմն էր»,- ասել է Իրանի նախագահն իրանական հեռուստատեսության ցուցադրած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռոհանին կրկին խոստացել է վրեժխնդիր լինել գիտնականի սպանության համար հարմար ժամանակ և հարմար վայրում, սակայն ընդգծել է, որ Թեհրանը թույլ չի տա մյուսներին որոշել տեղն ու ժամանակը պատասխանի համար, քանի որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի կայունությանը:
Կարծիքներ