ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը

ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը

Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում