Վահան Քերոբյանը մասնակցել է «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակի միջոցառմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակի միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Հայաստանում շատ չեն այն ընկերությունները, որոնք ունեն 70-ամյա պատմություն և այդ ժամանակահատվածում իրենց նվիրվածությամբ և սկզբունքայնությամբ կարողացել են պահպանել ու զարգացնել իրենց բրենդը, և այսօր «Կիլիկիան» մեր երկրի ամենաճանաչված ու վստահելի բրենդերից մեկն է:

Միջոցառման ընթացքում գարեջրագործության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ընկերության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Էկոնոմիկայի նախարարության հուշամեդալով և շնորհակալագրերով»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում