Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են և կանաչապատվեն. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում մեկնարկել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
«Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախորդ տարի նման գործընթաց է իրականացվել նաև զբոսայգու 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ հատվածներում:
Կարծիքներ