Արամ Պողոսյանը նշանակվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արամ Պողոսյանին ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- ասված է հրամանագրի մեջ:
Մեկ այլ հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից։
Կարծիքներ