ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում
ՀՀ դատավորների՝ մայիսի 7-ին հրավիրված ընդհանուր ժողովին մասնակցել է 163 դատավոր (քվորումն ապահովելու համար պահանջվում էր 115 դատավորի ներկայություն): Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից, ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարևոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ:
Նիստն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում:
Ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի կողմից հրապարակվել է խորհրդի ուղերձը՝ հասցեագրված հանրապետության դատավորներին՝ կարևորելով կառուցողական և փոխգործակցված աշխատանքը։
Կարծիքներ