Իմ մեջ կրելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժի գենետիկ հիշողությունը` ցանկանում եմ, որ աշխարհում նման ողբերգություններ այլևս տեղի չունենան. Արմավիրի մարզպետ

Իմ մեջ կրելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժի գենետիկ հիշողությունը` ցանկանում եմ, որ աշխարհում նման ողբերգություններ այլևս տեղի չունենան. Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է:

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։

Միշտ հավատարիմ իմ արմատներին և իմ մեջ կրելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժի գենետիկ հիշողությունը` ցանկանում եմ, որ աշխարհում նման ողբերգություններ այլևս տեղի չունենան, մարդիկ ապրեն առավել անվտանգ պայմաններում և զերծ մնան արհավիրքներից:

Խաղաղություն մեր անմեղ զոհերի հոգիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում