Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. Դեյվիդ Փրայս

Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. Դեյվիդ Փրայս

Գիտեմ, որ Հայաստանի համար, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակներում ենք եկել,  մասնավորապես հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ ԱՄՆ-ը երկպալատային ջանքեր է ներդրում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք, և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր:

Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:

«Մենք նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ը անելիք ունի՝ մասնավորապես, ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ այս երկարատև հակամարտությանը կարգավորված լուծում ապահովելու համար: Քննարկում ենք հակամարտությունը, ԱՄՆ-ի հնարավոր դերը»,- ասաց Փրայսը: 

Ինչ վերաբերում է Հայաստանի հանձնառությանը՝ որպես ժողովրդավարական երկրի, Փրայսը նշեց, որ իրենք՝ որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբ, նշել են, որ ազատ ընտրությունները հիմնաքարն են ժողովրդավարության, բայց ավելի կարևոր է՝ ինչ է տեղի ունենում ընտրությունից ընտրություն:

«Այն, ինչ արել է ՀՀ ԱԺ-ն հակակոռուպցիոն բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, մեծապես գնահատելի է, և մենք հպարտ ենք, որ Կոնգրեսը ևս այստեղ ձեռքբերում ունի»,- ասաց Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում