«ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ մենք ուղղակի նահանջելու տեղ չունենք». Պուտին

«ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ մենք ուղղակի նահանջելու տեղ չունենք». Պուտին

ԱՄՆ-ն անում է այն, ինչ ուզում է, հայտարարել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Դեկտեմբերի 21-ին պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում նա ընդգծել է, որ դա արդեն ցույց են տվել Հարավսլավիայում, Իրաքում և Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, գրում է vesti.ru-ն։ 

Պուտինն ընդգծել է, որ այս երկրները ոչնչացվել են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի, բայց երբ Վաշինգտոնը փորձում է ինչ-որ բան անել Ուկրաինայում, դա տեղի է ունենում ոչ թե ռուսական սահմաններից հազար կիլոմետր հեռավորության վրա, այլ «մեր տան շեմին»։

«ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ մենք ուղղակի նահանջելու տեղ չունենք»,- ասել է Պուտինը՝ նաև հավելելով է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային զինում է ժամանակակից զինատեսակներով:

Պուտինը մանրամասնել է, որ Վաշինգտոնը դեռ չի ստացել գերձայնային զենք, սակայն փորձարկումները շարունակվում են։ Մոտավոր ժամկետները, թե երբ Պենտագոնը այն կստանա, պարզ են։  Ըստ Պուտինի՝ դա չի կարելի թաքցնել, քանի որ բոլոր փորձարկումներն արձանագրվում են։ ՌԴ նախագահի կարծիքով՝ գերձայնային զենքի ստեղծումից հետո, ԱՄՆ-ն կարող է Կիևին հանել Մոսկվայի դեմ։

«Իրենց համար բարենպաստ, ինչպես կարծում են, հանգամանքներում»,- ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ այժմ ինքը Սպիտակ տնից լսում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները քննարկելու պատրաստակամություն, բայց վտանգ կա, որ Վաշինգտոնը կփորձի շաղակրատել, օգտագործել դադարը, ռուսական բոլոր առաջարկները ճահիճը ներքաշել։

«Նման շրջադարձը և իրավիճակի նման զարգացումը մեզ պետք չեն»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Նա հավելել է, որ Մոսկվան հույսը դնում է կառուցողական և բովանդակալից բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն արդյունքի, որը կապահովի հավասար անվտանգություն բոլորի համար։

«Զինված հակամարտությունները, արյունահեղությունը բացարձակապես մեր ընտրությունը չէ: Մենք իրադարձությունների նման շրջադարձ չենք ցանկանում»,- հավելել է Պուտինը:

Այնուհանդերձ, Մոսկվան անտարբեր չի նայելու Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի կուտակմանը։ Պուտինը նաև հավելել է, որ ռուսական առաջարկները վերջնագիր չեն. նրա խոսքով՝ Մոսկվան իրավունք ունի քննադատելու Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում