Ռուսաստանն ու Բելառուսը կմշակեն երկու երկրների ողջ ռազմական ներուժն օգտագործելու տարբերակը
![Ռուսաստանն ու Բելառուսը կմշակեն երկու երկրների ողջ ռազմական ներուժն օգտագործելու տարբերակը](https://freenews.am/uploads/images/image_750x_61e6ba2379c99.jpg)
Ռուսաստանի և Բելառուսի զինվորականները դիտարկում են իրավիճակը, երբ Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկու բարեկամ երկրների ռազմական ողջ ներուժը, ասել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռեգիոնալ խմբավորման ուժերն ու միջոցները բավարար չեն լինի Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար, և մենք պետք է պատրաստ լինենք այն ամրապնդելու համար: Բելառուսական կողմի հետ փոխըմբռնում է ձեռք բերվել, որ անհրաժեշտ կլինի ներգրավել պետության ռազմական կազմակերպության ողջ ներուժը ընդհանուր պաշտպանության համար»,- ասել է Ֆոմինը։
Կարծիքներ