Հարավային Աֆրիկայում քննադատել են բազմամուսնությունը (պոլիանդրիա) օրինականացնելու մասին առաջարկը

Հարավային Աֆրիկայում քննադատել են բազմամուսնությունը (պոլիանդրիա) օրինականացնելու մասին առաջարկը

Հարավաֆրիկյան կառավարության կողմից պոլիանդրիան բազմամուսնությունն օրինականացնելու մասին առաջարկը դժգոհություն է առաջացրել պահպանողական շրջանակներում: Այդ մասին հաղորդում է BBC News-ը:

Դա չի զարմացնում պրոֆեսոր Քոլիս Մաչոկոյին, որն այդ թեման ուսումնասիրող հայտնի գիտնական է: «Առարկությունները վերաբերում են «վերահսկողությանը»,-ասել է նա:-Աֆրիկյան հասարակությունը պատրաստ չէ իսկական հավասարությանը: Մենք չգիտենք՝ ինչ անել կանանց հետ, որոնց չենք կարող վերահսկել»:

Գործարար եւ հեռուստահաղորդավար Մուսա Մսելեկուն, որն ունի չորս կին, դասվում է նրանց թվին, ովքեր դեմ են բազմամուսնությանը: «Դա քայքայում է աֆրիկյան մշակույթը: Ի՞նչ կասեք այդ մարդկանց երեխաների մասին: Ինչպե՞ս են նրանք սահմանում ինքնությունը»,-հարց է տալիս Մսելեկուն, որը գլխավոր դերն է խաղում իր պոլիգամ ընտանիքի մասին հարավաֆրիկյան ռեալիթի շոուում: «Կինը չի կարող ստանձնել տղամարդու դերը: Դա չլսված է: Արդյո՞ք կինը կվճարի փոխհատուցում տղամարդու համար (ինչպես արվում է հարսնացուների դեպքում): Կարելի՞ է արդյոք ակնկալել, որ այդ մարդը կվերցնի նրա ազգանունը»,-վրդովվել է գործարարն ու կոչ արել հարավաֆրիկացիներին շատ հեռու չգնալ հավասարության սկզբունքների հարցում:

Հարավային Աֆրիկան ունի աշխարհում ամենալիբերալ Սահմանադրություններից մեկը, որը նախատեսում է միասեռական ամուսնություններ բոլորի համար եւ բազմակնություն (պոլիգամիա) տղամարդկանց համար: Պրոֆեսոր Մաչոկոն ասել է, որ պոլիանդրիան նախկինում եղել է Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Նիգերիայում, եւ այն առ այսօր գործում է Գաբոնում, որտեղ դա թույլատրվում է օրենքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում