Թել Ավիվում ձերբակալվել է հակակառավարական ցույցի 16 մասնակից

Թել Ավիվում ձերբակալվել է հակակառավարական ցույցի 16 մասնակից

Իսրայելի ոստիկանությունը Թել Ավիվում հակակառավարական ցույցի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել է 16 ցուցարարի և տուգանք է սահմանել  շեկելի մասնակիցներին քաղաքում երթևեկությունը արգելափակելու համար։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը ։

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թել Ավիվում բողոքի ակցիայի ժամանակ «սկսվել են անկարգություններ, որոնց մասնակիցները սկսել են արգելափակել Այալոն մայրուղու երթեւեկությունը երկու ուղղություններով»։ Ոստիկանությունը «հետ մղեց ցուցարարներին՝ օգտագործելով անկարգությունների վերահսկման սարքավորումներ», որից հետո «Այալոն մայրուղին բացվեց երթևեկության համար», - ավելացրել է վարչությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում