Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր

Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը․ տարել են մոտ 350 հազար դոլարի ոսկյա զարդեր

Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, ապա քննչական բաժին են ներկայացրել ոսկերչական գործարանի անվտանգության 1 աշխատակցի և ևս 1 հոգու։ 

Նշվում է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են 350 հազար դոլարի ոսկյա զարդեր։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում