Թուրքիայի ԿԲ-ն լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով հերթական արտարժույթային միջամտությունն է կատարել

Թուրքիայի ԿԲ-ն լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով հերթական արտարժույթային միջամտությունն է կատարել

Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն երրորդ արտարժույթային միջամտությունը կատարելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sondakika.com-ը:

Նշվում է, որ տարադրամի փոխարժեքների մեջ նկատվող անառողջ բարձրացման պատճառով, Թուրքիայի ԿԲ-ն կատարել է ոչ միջնորդավորված միջամտություն՝ իրականացրելով արտարժույթի վաճառք:

Թուրքիայի  նախագահ  Ռեջեփ  Թայիփ  Էրդողանի  կողմից  վարվող տնտեսական նոր  մոդելի  քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։

Սեպտեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել է մինչև 15 տոկոս, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն ունեցել:

Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու  թուրքական ապրանքների մրցունակությանը, արտահանման ծավալների ավելացմանը և նոր ներդրողների ներգրավմանը:

Թուրքիայի Կենտրոնական բանկը  վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով կնվազեցնի դեկտեմբերի 16-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում