Ուլնեցու փողոց տանող ճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է՝ միակողմանի փակելով ավտոճանապարհը

Ուլնեցու փողոց տանող ճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է՝ միակողմանի փակելով ավտոճանապարհը

Հուլիսի 16-ին, ժամը 04։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցից դեպի Ուլնեցու փողոց տանող ճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է՝ միակողմանի փակելով ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառի վնասված ճյուղը՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում