Նաիրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Նաիրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները Զովունի-Եղվարդ ճանապարհին կայանված «Նիսան Տիդա» ավտոմեքենայի (վարորդը Երևանի 28-ամյա բնակիչ է) զննությամբ հայտնաբերել են 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայանված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։


Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Արմավիրի մարզում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում