ԵՄ-ն կշարունակի Վրաստանում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտման հարցը բարձրացնել

ԵՄ-ն կշարունակի Վրաստանում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտման հարցը բարձրացնել

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ռազմավարությունն է ներկայացրել: Հաղորդում է Aliq.ge-ն։

Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի ընդդիմանալ Ռուսաստանի կառավարության փորձերին՝ ներկայանալ որպես մեդիատոր և ոչ կողմ Ուկրաինայում, Վրաստանում ու Մոլդովայում տարածքային կոնֆլիկտների մեջ:

«Եվրամիությունը շարունակում է իր չճանաչման քաղաքականությունը Ղրիմի թերակղզու ապօրինի անեքսիայի և Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախության աջակցության նկատմամբ»,- նշված է փաստաթղթում:

ԵՄ ռազմավարությունում նշված է, որ Ռուսաստանն ուղիղ ռազմական ու հիբրիդային գործողություններ է իրականացնում չլուծված կոնֆլիկտների նկատմամբ՝ Ուկրաինայում, Վրաստանում ու Մոլդովայում, նաև ԵՄ հարավային հարևանությամբ գտնվող Սիրիայում ու Լիբանանում:

«ԵՄ-ն շարունակում է Ուկրաինայում ու Վրաստանում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի մշտական խախտումների հարցի քննարկումը, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ նախաձեռնության ճանապարհով»,- նշված է փաստաթղթում:

Եվրամիության կողմից մշակված փաստաթուղթը կքննարկվի հունիսի վերջին ԵՄ առաջնորդների հերթական գագաթնաժողովին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում