Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին. Լոս Անջելեսի քաղաքապետ
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի քաղաքապետը հայկական համայնքին աջակցող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք կանգնած ենք հայկական համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին, այն է՝ հարված հասցնել Հայաստանի քաղաքացիական ԱԷԿ-ին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»,-նշել է Էրիկ Գարսետին՝ ավելացնելով, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության միակ ուղին են
Կարծիքներ