ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ծանր զինատեսակների կիրառման և դրա հետևանքով առկա կորուստների կապակցությամբ, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հորդորում կողմերին անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Անտոնիո Գուտերեշն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ստեղծված վտանգավոր իրավիճակի հաղթահարմանն ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծում գտնելուն ուղղված ջանքերին:
Կարծիքներ