ԲԴԽ պարզաբանումը՝ ««Նուռ» սուպերմարկետի սեփականատիրոջ կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու և ազատ արձակվելու» մասին
ԲԴԽ-ն պարզաբանել է այսօր մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե «Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության կապիտանին, իսկ դատավոր Մեխակյանը խմբի պարագլխին և ևս մեկ անձի դատարանից ազատ է արձակել»:
«Հարկ ենք համարում պարզաբանել, որ նյութում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես՝ դատարանը նշված ամբաստանյալներից միայն մեկի՝ Կարեն Թևոսյանի գործով է որոշում կայացրել, այն էլ ոչ թե ազատ արձակման, այլ երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, քանի որ նիստը դռնփակ է քննվել այլ մանրամասներ հաղորդել չենք կարող։
Ինչ վերաբերում է լրագրողի պնդմանը, թե դատավոր Մեխակյանը ազատ է արձակել խմբի պարագլխին՝ Խ. Հովհաննիսյանին, ապա դատավորի կազմից հայտնում են, որ նման միջնորդություն նշված անձի վերաբերյալ դատավոր Մեխակյանը առհասարակ չի քննել.:
Կարծիքներ