Ստամբուլի միջնորդական համաժողովն այս տարի առաջին անգամ կանցկացվի Անթալիայում

Ստամբուլի միջնորդական համաժողովն այս տարի առաջին անգամ կանցկացվի Անթալիայում

Մարտի 10-ին Անթալիայում կմեկնարկի Ստամբուլի միջնորդական 8-րդ համաժողովը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումի նախօրեին և թեմատիկ առումով համահունչ է լինելու ֆորումի՝ «Վերախմբագրելով դիվանագիտությունը» խորագրին։

Համաժողովն ավելի քան 40 երկրից ունենալու է շուրջ 200 մասնակից, որոնք ներկայացնելու են տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ և միջազգային կազմակերպություններ։

Միջնորդական 8-րդ համաժողովում բացման խոսքով հանդես կգա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կհղի տեսաուղերձ։

Քննարկվելու են միջնորդական գործընթացները գլոբալ բազմաթիվ խնդիրների պայմաններում, ինչպես նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Պաղեստինի հիմնախնդիրը, Սիրիայում իրավիճակը և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում