Իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ
Իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ։ Դոնալդ Թրամփի աջակիցները ժամեր առաջ հարձակվել են դաշնային կառավարության շենքի վրա, ոստիկաններին և տարածքի անվտանգության աշխատակիցներին չեզոքացնելու համար նրանք կիրառել են քիմիական գրգռիչներ։ Կա մեկ զոհ։ Ցուցարարներին հաջողվել է մուտք գործել շենք, ջարդել դռներ և պատուհաններ, վնասել գույքն ու ավելի քան 4 ժամ մնալ ներսում։ Երեկոյան իրավապահները հայտարարել են, որ Կապիտոլիումն իր հարակից տարածքով արդեն անվտանգ է։ Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարված։ 15 անձ ձեռբակալված է, որոշ տեղեկություններով 8 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կոչով դիմել էր իր համակիրներին, որպեսզի նրանք գան Սպիտակ տուն՝ բոյկոտելու սենատի քննարկումը, որով պիտի հաստատվեր նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։ Թրամփի հարյուրավոր համակիրները մուտք էին գործել Կապիտոլիում ի նշան ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության բողոքի։
Կարծիքներ