Մեկ օրում իրավապահները բացահայտել են հանցագործության 62 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-5-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների համարանիշեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, անձի տիրապետությունից դուրս գույքին տիրանալու, խուլիգանության և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ