Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Կայացել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի նախագահը Սաադ Հարիրիին եւ Լիբանանի բոլոր մուսուլմաններին շնորհավորել Է սուրբ Ռամադան ամսվա սկսվելու առթիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Ռուսական կողմից հաստատվել Է սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Լիբանանի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
«Շոշափվել են երկկողմ համագործակցության առանձին թեմաներ՝ շեշտը դնելով առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդման եւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում, ներառյալ Լիբանան ռուսաստանյան պատվաստանյութերի մատակարարումը, պրոֆիլային գերատեսչությունների միջեւ շփումների ակտիվացման վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր: Համատեղ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնվել այժմ Լիբանանում ապրող սիրիացի փախստականների՝ անվտանգ հայրենիք վերադառնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ