Վայքում բռնկված հրդեհը 570 հակ անասնակեր է ոչնչացրել

Վայքում բռնկված հրդեհը 570 հակ անասնակեր է ոչնչացրել

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16։02-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Իսրայել Օրու փողոցում այրվում են տուն և տանը հարակից անասնագոմը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իսրայել Օրու փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող չբնակեցված կիսակառույց տան առաջին հարկում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 08։21-ին։ Այրվել են 570 հակ անասնակեր և կուտակած խոտի դեզ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում