Պուտինն ու Մերկելը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավորությունը

Պուտինն ու Մերկելը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավորությունը

Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը միմյանց շնորհավորել են ծննդյան եւ ամանորյա տոների կապակցությամբ:

«Քննարկվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում համագործակցության հարցեր՝ շեշտը դնելով պատվաստանյութերի համատեղ արտադրության հնարավոր հեռանկարների վրա: Պայմանավորվել են այս թեմայով շփումները շարունակելու մասին երկու երկրների առողջապահության նախարարությունների եւ այլ ճյուղային կառույցների միջեւ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում