Իսլանդիայում մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել 18 հազար երկրաշարժ. երկրում սպասվում է հրաբխի ժայթքում
Իսլանդիայի հարավ-արեւմուտքում հրաբուխները պասիվ են եղել ութ դար շարունակ, սակայն վերջին շաբաթվա ընթացքում այդ շրջանում տեղի է ունեցել 18 հազար երկրաշարժ, ինչն ակնարկում է քնած հրաբուխների ակտիվացման մասին, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Իսլանդիայում սեյսմիկ ոակտիվության բռնկումը սկսվել է փետրվարի 24-ին, երբ տեղի է ունեցել 5,7-բալանոց երկրաշարժ: Ուժգին ցնցմանը հետեւել են հազարավոր ավելի թույլ ցնցումները, նույն օրը գրանցվել է 2,5 հազար հետցնցում, իսկ հաջորդ օրը՝ եւս 800 երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների մեծ մասը տեւել է մի քանի վայրկյան եւ հազիվ է զգացվել, սակայն մի քանի երկրաշարժ խուճապ է առաջացրել Ռեյկյավիկի բնակչության շրջանում, որտեղ բնակվում է 368 հազար իսլանդացի:
Գիտնականները համարում են, որ ստորգետնյա ցնցումները մատնանշում են առաջիկայում հրաբխի ժայթքման մասին, որը կանխատեսվում է Ֆագրադալսֆյալ շրջանում, ինչը գտնվում է Ռեկյկավիկից 20 մղոն դեպի հարավ ուղղությամբ: Հազիվ թե սպասվող ժայթքումը նմանվի 2010 թվականին Էյաֆյատլայոկուդլյայի հետ, սակայն ակտիվացող հրաբուխն, այնուամենայնիվ, կարող է արտանետել զգալի քանակությամբ մոխիր եւ ծուխ:
Կարծիքներ