Ուկրաինայի փոխվարչապետը կգլխավորի գերիների հարցերը համակարգող շտաբը
Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է ռազմագերիների բուժման ու այլ հարցերը համակարգող շտաբ՝ փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի գլխավորությամբ։ Այս մասին կիրակի հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը՝ վկայակոչելով կառավարության որոշումը։
Շտաբում ընդգրկված էին համապատասխան նախարարությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան մարտի 4-ին լրագրողներին ասել է, որ դեռ չի կարողացել պայմանավորվել Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովայի հետ ռազմագերիներին այցելության մասին:
Մոսկալկովան զեկուցել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով մասնակցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին և դիմել է Կենտրոնական Կարմիր Խաչին՝ խնդրելով հանձնարարել Ուկրաինայի տարածքում տեղակայված Կարմիր խաչին այցելել գերիներին։
Կարծիքներ