Դեռևս ապրիլին հայտնել ենք ռուսական կողմին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին
«Հայկական կողմը դրական է արձագանքել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը և դեռևս ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք՝ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղան քննարկման ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտնել էր, որ Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում։ Որոշումը Երևանը հաստատել է մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպման ժամանակ։
Հայտնի է նաև, որ հյուպատոսությունը բացվելու է պարզեցված կարգով՝ շրջանցելով պետական երկարատև ընթացակարգերը։
Կարծիքներ