Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը:

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, մտավորականներ, հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և հյուպատոսությանն արդյունավետ աշխատանք է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ ընդգծելով երկու բարեկամ երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Այնուհետև մարզպետի տեղակալն ու աշխատակազմի պատասխանատուները ներկա են գտնվել դեսպանության կողմից կազմակերպված «Gran Duo Italiano» համերգին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում