Կիպրոսի նախագահն անվերապահ զորակցություն է հայտնել Հայաստանին

Կիպրոսի նախագահն անվերապահ զորակցություն է հայտնել Հայաստանին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի հետ հանդիպումը անվանել է բարեկամական՝ անվերապահ զորակցություն հայտնելով Հայաստանին:

«Բարեկամական հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ փոխանցելով Կիպրոսի անվերապահ զորակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին: Մեր երկրները սերտ հարաբերություններ ունեն, որում անուրանալի է Կիպրոսի հայ համայնքի դերը»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոս Անաստասիադիսը:

Նիկոլ Փաշինյանն ու Նիկոս Անաստասիադիսը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում