Հայաստանը գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Ատոմ Ջանջուղազյանը՝ եվրոբոնդերի թողարկման մասին
ՀՀ կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդ 2021 թվականին թողարկել է ոչ թե պահի գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչև այժմ վարված համապարփակ քաղաքականության գնահատականը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը: Բայց սա պատմության մի մասն է, բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է, այս դեպքում, բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տնտեսության համար», - ասաց նախարարը։
Ջանջուղազյանի խոսքով՝ առայժմ Հայաստանը, առնվազն մինչև 2019 թվականը, հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:
Կարծիքներ