Մեքսիկայում երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է 3 երկրների համար ցունամիի սպառնալիքի մասին

Մեքսիկայում երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է 3 երկրների համար ցունամիի սպառնալիքի մասին

Ցունամիների մասին զգուշացման ԱՄՆ ազգային կենտրոնը հայտնել է 3 երկրների համար ցունամիի սպառնալիքի մասին Մեքսիկայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, հաղորդում է Gazeta-ն:

Կենտրոնի տվյալներով՝ ցունամի է սպառնում Մեքսիկայի արեւմտյան ափին, Գվատեմալային, Հոնդուրասին եւ Սալվադորին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Մեխիկոյից դեպի հարավ 26,3 կմ խորության վրա:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում